Ընթացիկ մրցաշրջանի վերջին տուրի «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղից առաջ «Մանչեսթեր Սիթի»-ի պաշտպան Վենսան Կոմպանին երկրպագուներին վստահեցրել է, որ առաջիկա մրցաշրջանում թիմը դարձյալ կպայքարի տիտղոսների համար:
«Իհարկե, չէինք ցանկանա ընթացիկ մրցաշրջանն առանց տիտղոսների ավարտել: Բայց կանենք հնարավորը` հաջորդ տարի իրավիճակը շտկելու համար: Ամենապատասխանատու պահերին մենք սխալներ էինք թույլ տալիս, ինչի համար ստիպված էինք հատուցել:
Նախորդ մրցաշրջանում «Սիթի»-ն երկու տիտղոս նվաճեց` սեփական հարկի տակ անցկացրած հանդիպումների շնորհիվ: Մենք պետք է վերադառնանք նախկին մակարդակին: Վստահ ենք, որ այդպես էլ կլինի»,- «քաղաքայիններ»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոմպանիի խոսքերը:




































