Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հարազատ եղբայրը՝ 34-ամյա Կիմ Չեն Չհոլն անհայտ ուղղությամբ անհետացել է, երբ նրան այս շաբաթ ավելի վաղ Լոնդոնում տեսել են երաժիշտ Էրիկ Կլեպտոնի համերգին: Այս մասին հայտնում է «Ռենհափ» տեղեկատվական գործակալությունը:
Հաղորդվում է, որ Կիմ Չեն Չհոլը հայտնի է որպես Էրիկ Կլեպտոնի երկրպագու: Տեսախցիկները նրան երկու անգամ՝ մայիսի 20-ին և 21-ին ֆիքսել են երաժշտի համերգներին: Գործակալությունը նշում է, որ դրանից հետո Կիմ Չեն Չհոլը Փխենյանի ճանապարհին տոմս է պատվիրած եղել դեպի Մոսկվա, սակայն չվերթին Կիմ Չեն Չհոլ անունով անձ գրանցված չի եղել: Լրագրողները նրան շաբաթ օրը չեն տեսել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Պեկինի օդանավակայաններում:












































