Բուլղարական ֆուտբոլի լեգենդ, կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին ֆուտբոլիստ Խրիստո Ստոիչկովը հերթական անգամ քննադատել է Մադրիդի «Ռեալ»-ին: Նա նշել է, որ վերջին 7 տարիներին թիմն ընդամենը 1 անգամ է դարձել Իսպանիայի չեմպիոն:
«Սա խայտառակություն է: Վետերանների կազմում խաղալով ես ավելի շատ եմ չեմպիոն դարձել: Այս տարի «Ռեալ»-ը նախընտրում է բասկետբոլի Եվրալիգան, քանի որ ֆուտբոլային եզրափակիչները դիտելու է հեռուստացույցով»,- Ստոիչկովի խոսքերը մեջբերում է Radio4G-ն:
Հիշեցնենք, որ 2014/15թթ մրցաշրջանում «Ռեալ»-ը մնաց առանց տիտղոսների: Ակումբի ղեկավարությունը մտածում է գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին պաշտոնանկ անելու հարցի շուրջ:





































