Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինիեստան խոսել է իր թիմակցի` Չավիի մասին, ով այսօր հայտարարեց, որ ընթացիկ մրցաշրջանից հետո լքելու է թիմը:
«Նույն թիմում քեզ հետ լինելն առավելություն է, և մենք դեռ չենք վերջացրել»,-գրել է կատալոնական թիմի փոխավագը թվիթերում:
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Չավին հասցրել է դառնալ Իսպանիայի չեմպիոն:






































