Sunday, 14 06 2026
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ

Վարչապետի օպտիմիզմն ու էլեկտրաէնեգիայի սակագնի բարձրացման հետևանքները

Մինչ ողջ ժողովուրդը տագնապած սպասում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ թեժ քննարկումների ընթացքին ու դրանից բխող հետևանքներին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության բարձր ամբիոնից այսօր ավետեց ԱՎԾ հուսադրող թվանկարչության մասին: Վարչապետը, ում ուշքն ու միտքը, վարչական ամբողջ ռեսուրսը այս պահին ուղղված է որդուն Արտաշատում քաղաքապետ դարձնելուն, նիստում անդրադառնալով երկրի տնտեսության ներկա վիճակին՝ նշեց, որ ԱՎԾ երեկվա հրապարակած տվյալներով առկա է տնտեսական ակտիվություն:

Չգիտես ինչու, այս ավետիսը, հանդարտեցնելու փոխարեն, մի տեսակ ալեկոծել էր վարչապետի ներաշխարհը, ինչը արտահայտվեց իր կարողությունները կասկածի տակ դնողների ուղղությամբ հոխորտանքով. «Եթե որոշ մարդիկ ենթադրությամբ են խոսում, ապա մենք թվերով ու հաշվարկներով ենք հիմնավորում, որ տնտեսական աճ ունենալու ենք: Համոզված եմ, որ չորս ամսվա տվյալով լինելու է 2.2-2.3 տոկոս աճ»:

Ամենակարող Հովիկ Աբրահամյանը, որի նշանակվելուց մինչ օրս թե՛ փոքր ու մեծ գործարարները, թե՛ շարքային քաղաքացիները միայն տնտեսական անկմանն ու սոցիալական կյանքի վատթարացմանն են ականատես լինում, առաջարկում է վերջ դնել այն խոսակցությանը, թե տնտեսական անկում է լինելու, և հավաստիացնում է, թե որոշ քաղաքական գործիչների և քաղաքական ուժերի այն ցանկությունը, թե կառավարությունը կձախողվի, ու տնտեսական անկում կարձանագրվի, չի իրականանալու: Ավելին՝ արձանագրվելու է նվազագույնը 2-3 տոկոս տնտեսական աճ, ինչն ակնհայտ կլինի երկրորդ կիսամյակից:

Վարչապետի խոսքով՝ եթե այն ծրագրերը, որ պլանավորել են, այս տարի իրականացվեն, ապա կառավարությունը կփորձի բյուջեում դրված 4.1 տոկոս տնտեսական աճը միասնական ուժերով ապահովել: «Հասկանալի է, որ կան նաև տարածաշրջանային խնդիրներ, բայց դրանք պատճառ չպետք է դառնան, որ մենք չփորձենք անել առավելագույնը, որպեսզի տնտեսական աճ արձանագրվի մեր երկրում: Սա է մեր մոտեցումը»,- եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Թե ինչի վրա է հիմնված վարչապետի լավատեսությունը և 4.1 տոկոս աճը ապահովելու վստահությունը՝ նիստից հետո մի քանի լրագրողի հետ ճեպազրույցում փորձեց մեկնաբանել էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Առաջին լրատվական»-ը նախարարից հետաքրքրվեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի 15-17 դրամով բարձրացումը ի՞նչ հետևանքներ կունենա սոցիալական, տնտեսական կյանքի վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում