ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի ձևաչափը Եվրամիության ընդլայնման գործիք չէ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Արևելյան գործընկերության ձևաչափը ԵՄ ընդլայնման գործիք չէ։ Մենք չպետք է արհեստական սպասումներ առաջացնենք, որոնք հետո չենք կարողանա կատարել։ Մենք գիտենք այդ մասին, ես փորձում եմ այդ տեսակետը հասցնել մեր արևելյան գործընկերներին»,- հայտարարել է կանցլերը Ռիգայում այսօր մեկնարկող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախաշեմին բունդեստագում ելույթի ժամանակ։
Արևելյան գործընկերության ծրագիրը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ քաղաքական ասոցացիա և տնտեսական ինտեգրացիա: Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան անցած տարի ստորագրել են ԵՄ-ի հետ ասոցացված գործընկերության մասին համաձայնագիրը։











































