Լրագրողները վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել են, թե որտեղից գիտի ինքը, թե ինչպես են կով կթում: Հիշեցնենք, որ վարչապետը նման «դասախոսություն» էր կարդացել գյուղացիների համար: «Գյուղացիների հետ այդ հանդիպման ժամանակ ինձ հետ մասնակցում էին նաև համաշխարհային բանկի փորձագետները, որոնք այդ նյութը ներկայացրին մեր դատին: Ես ընդամենը մասնագետների այդ կարծիքը ուղղեցի դահլիճում նստած գյուղացիներին` հարցնելով արդյոք այս էքսպերտների բացահայտած այս պրոբլեմն առկա է մեր գյուղում և այս խնդիրն ինչպես է լուծվելու, և նրանք ասացին` այո, այսպիսի խնդիր մեզ մոտ կա: Բայց քանի որ լրատվական միջոցներում գերիշխում էին գարնանային տրամադրությունները, տրամաբանություններն էլ այդպիսին էին»,- ասել է նա: Փաստորեն, կարելի է ենթադրել, որ հենց գարնանային տրամադրությունների հետեւանքով էր Տիգրան Սարգսյանը կով կթելու, կովի կուրծքը տաք ջրով լվանալու եւ փափուկ սրբիչով սրբելու մասին դասախոսություն կարդում:










































