Մադրիդի «Ռեալ»-ի փոխարինող դարպասապահ Կեյլոր Նավասն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է փոխել ակումբային գրանցումը, տեղեկացնում է AS-ը:
Կոստա-Ռիկայի ազգային հավաքականի դարպասապահը կխնդրի իրեն տրանսֆերի հանել, եթե «արքայական ակումբ» տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեան:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալ»-ը ցանկանում է թիմում պահել Իկեր Կասիլյասին:








































