Քիչ առաջ կրակել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց անձամբ մարզպետը։
Դեպքը տեղի է ունեցել Կապան-Գորիս ճանապարհին։ Այլ մանրամասներ Սուրիկ Խաչատյանը չհայտնեց։ Մեր հարցին՝ տուժածներ կան, մարզպետը պատասխանեց. «Այս պահին այլ բան չեմ կարող ասել»։
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Գորիսի «Սդըղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ էին ստացել Զաքարյան եղբայրները: Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ՝ խուլիգանության մեղադրանքով: