Շարունակում են տեղեկություններ շրջանառվել, որ Մադրիդի «Ռեալ»-ը 2015թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մի շարք բազմամիլիոնանոց ձեռքբերումներ է կատարելու:
Ակումբի հետ արդեն պայմանագիր է ստորագրել բրազիլացի աջ պաշտպան Դանիլոն: «Պորտու»-ն տրանսֆերի դիմաց ստանալու է 30 մլն եվրո:
«Ռեալ»-ի հետ են կապվում նաև Պոլ Պոգբայի, Դավիդ դե Խեայի ու Մարկո Ռոյսի անունները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ռեալ»-ի հավանական կազմը 2015/16թթ մրցաշրջանում՝ համալրված նոր աստղերով:








































