«Այաքս»-ի և Հոլանդիայի հավաքականի դարպասապահ Յասպեր Սիլեսենը «Մանչեսթեր Յուանյթեդ»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է Mirror-ը:
«Կարմիր սատանաներ»-ը կփորձեն ձեռք բերել դարպասապահի իրավունքներն այն դեպքում, եթե թիմի դարպասապահ Դավիդ դե Խեան «Ռեալ» տեղափոխվի: Տեղեկությունների համաձայն՝ 26-ամյա Սիլեսենի տրանսֆերը 25 մլն ֆունտ է գնահատվում:
Ընթացիկ մրցաշրջանում Սիլեսենը մասնակցել է Հոլանդիայի հավաքականի 32 հանդիպումների և 26 գոլ է բաց թողել:
Լուի վան Գալի թիմի դարպասապահի գիծը կարող են զբաղեցնել նաև «Տոտենհեմ»-ի ֆուտբոլիստ Ուգո Լյորիսը կամ «Սթոք Սիթի»-ի ներկայացուցիչ Ասմիր Բեգովիչը:









































