Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Արմեն Աշոտյանը հանդիպել է Հայաստանում Վրաստանի դեսպանի հետ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի հետ։ Նախարարը նորանշանակ դեսպանի հետ ունեցած զրույցում անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին, կրթության ոլորտում առկա համագործակցությանը։
“Նվազագույն քաղաքականություն և առավելագույն պրոֆեսիոնալիզմ՝ սա է Վրաստանի իմ գործընկերոջ հետ որդեգրած մոտեցումը կրթությանն առնչվող հայ-վրացական փոխհարաբերություններում, ինչն արդյունավետ գործելու հնարավորություն է ընձեռում”,- ասել է Ա. Ա. Աշոտյանը։
Նախարարը ձեռքբերում է համարել Վրաստանի կրթության նախարարի հետ այն պայմանավորվածությունը, համաձայն որի եկող ուսումնական տարվանից ամբողջությամբ կվերականգնվեն հայերենի դասժամերի ծավալը Վրաստանի հայկական դպրոցներում։ Կշարունակվեն ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագետների կողմից իրականացվող մասնագիտական վերապատրաստման դասընթացները Վրաստանի հայ ուսուցիչների համար, ինչպես նաև հայաստանցի մասնագետները կմասնակցեն դասագրքերի թարգմանության գործընթացին:
Նախարարը ձեռքբերում է համարել նաև վրաց գործընկերների հետ համաձայնեցումը երկու երկրներից տասական ուսանողի կրթաթոշակ տրամադրելու կապակցությամբ։ Նրա խոսքերով, նման կերպ հայաստանցի ուսանողները հնարավորություն կունենան խորությամբ ծանոթանալ վրացական մշակույթին, իսկ վրացիները՝ Հայաստանի։
“Մեզ համար առայժմ խնդիր է այն, որ վրաստանաբնակ մեր հայրենակիցները գերադասում են իրենց երեխաներին ուղարկել ոչ հայկական դպրոցներ: Այս խնդիրը լուծելու համար մենք հնարավոր ամեն ինչ պիտի անենք, որպեսզի Վրաստանի հայկական դպրոցներում որակյալ կրթություն ապահովվի, և հայ համայնքը նախապատվությունը տա հայկական դպրոցներին”,- ասել է Ա. Աշոտյանը։
Նա դեսպանին հայտնել է, որ անձամբ է հանդիպել վրացական բուհերում սովորող ավելի քան 120 հայազգի ուսանողների հետ, որոնց ընձեռվել է հնարավորություն, մեկ քննություն հանձնելով, ընդունվել և սովորել անվճար հիմունքներով։
Ա. Աշոտյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել այն հարցին, որ գիտակրթական ոլորտում արդյունավետ համագործակցության նպատակով հարկավոր է խթանել նաև միջբուհական կապերի ամրապնդումը, վերականգնել ու զարգացնել երկու երկրներում խորհրդային ժամանակներից ստեղծված հայագիտության և վրացագիտության ամբիոնները։
Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թ. Շարմանաշվիլին իր հերթին պատրաստակամություն է հայտնել նպաստելու գիտակրթական ոլորտում Հայաստանի և Վրաստանի փոխհարաբերությունների զարգացմանը։ Նա նշել է, որ մեր երկու պետությունների միջև անլուծելի խնդիրներ գոյություն չունեն: Վրաստանը շահագրգիռ է, որպեսզի իր տարածքում գործող հայկական դպրոցներում պատշաճ կերպով դասավանդվի հայերենը և ապահովվի համապատասխան որակ: Դեսպանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանի պաշտոնական այցը Վրաստան եղել է տեղի զանգվածային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում և արժանացել հանրության դրական արձագանքին:
Հանդիպման ավարտին նախարարը և դեսպանը վստահություն են հայտել, որ հայ-վրացական հարաբերությունները գիտակրթական ոլորտում այսուհետ ևս կշարունակեն զարգանալ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում