Թուրքիայում կրակել են 19-ամյա Մուտլու Կայայի գլխին այն բանի համար, որ նա համաձայնել է մասնակցել հեռուստատեսությամբ հեռարձակվող երաժշտական մրցույթին:
Ինչպես հայտնում է Hurriyet Daily News-ը, աղջիկը վատ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 18-ի գիշերը՝ ժ. 03:30-ին, երկրի հարավում՝ Դիարբեքիրում:
Հարձակվողը ներթափանցել է երգչուհու տան այգին, կրակել նրա ննջարանի պատուհանին: Փամփուշտը դիպել է նրա գլխին:
Աղջկա հայյրը, իր հերթին, պատմել է, որ հարձակման ժամանակ Կայան երգի փորձ է կատարել, հայտնում է BBC News-ը:
Չարագործին ձերբակալել են ու տարել հարցաքննության:














































