ԱՄՆ Պետդեպը մինչ 2016 թվականի հունվար ժամկետ է խնդրել նախկին պետքարտուղար և Դեմոկրատական կուսակցությունից նախագահի ամենահավանական թեկնածու Հիլարի Քլինթոնի 55 հազար էլեկտրոնային նամակները հրապարակելու համար։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։
Քլինթոնը 2009-2013թթ. պետքարտուղար եղած ժամանակ օգտվել է անձնական էլեկտրոնային փոստից, ընդ որում՝ հաղորդագրությունները գտնվել են Քլինթոններին պատկանող մասնավոր սերվերում։ Երբ այդ մասին հայտնի է դարձել, Քլինթոնին քննադատել են կանոնների հնարավոր խախտման մեջ, համաձայն որոնց՝ պետծառայողների նամակագրությունը չի կարող լինել մասնավոր։ Քլինթոնը հայտարարում է, որ օրենք չի խախտվել։






































