Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի բացառել, որ տարիքի պատճառով կարող է հրաժարական ներկայացնել:
Ռաուլ Կաստրոն Կուբայի պետական խորհրդի, ինչպես նաև նախարարական խորհրդի ղեկավարն է: Նա լրագրողներին հիշեցրել է, որ շուտով լրանալու է իր 82 տարին և որ հանգստի մեկնելու իրավունք ունի:
Կուբայում կիրակի տեղի կունենա նոր գումարման խորհրդարանի նիստը, որտեղ ընտրելու են պետական խորհուրդ, որի ղեկավարը` երկրի ղեկավարը, ինչպես որ ակնկալվում է, հերթական հնգամյա ժամկետով ընտրվելու է Ռաուլ Կաստրոն: Նա կոչ է արել քաղաքացիներին այդ օրվա իր ելույթին ուշադիր հետևեն` խոստանալով որ այն հետաքրքիր է լինելու: