Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ավագ Գարի Նևիլը կարծիք է հայտնել թիմի նորեկի` հոլանդացի եզրային հարձակվող Մեմֆիս Դեպայի մասին, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Դեպայը բարձրակարգ ֆուտբոլիստի տպավորություն է թողնում, սակայն առաջին իսկ տուրերից ոչ ոք չպետք է նրա կողմից հիանալի խաղ սպասի:
Նա դեռ պետք է հարմարվի քաղաքին, թիմին և Պրեմիեր լիգային: Նա պետք է սովորի ֆուտբոլ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Կարծում եմ, որ նա կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները»,- հայտարարել է Նևիլը:






































