Հյուրանոցի 12 աշտարակներում տեղավորվում են 10 հազար համարներ, 70 ռեստորան, համաժողովի սրահներ և սուպերմարկետներ: Աշխարհի ամենաբարձր գմբեթը կնախագծվի անդալուզյան ոճով: Այդ հյուրանոցը կկառուցվի 2017 թվականին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում, որտեղ գտնվում են մուսուլմանների սրբավայրերը: Այս մասին հայտնեց ria.ru-ն` հղում կատարելով Սաուդյան Արաբիայի էլեկտրոնային Sabk թերթին:
Հյուրանոցի 10 աշտարակների համարները կլինին «չորսաստղանի», իսկ 2 աշտարակներինը «հինգաստղանի» և թագավորական սենյակներով: Իսկ հյուրանոցի տանիքին կկառուցվի ուղղաթիռի հրապարակ:
Ամեն տարի Մեքքա են այցելում միլիոնավոր հավատացյալ ուխտավորներ ամբողջ աշխարհից:









































