Saturday, 20 06 2026
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Թափառող կենդանիների խնդրի լուծման նպատակով հանձնարարվել է ուսումնասիրել միջազգային փորձը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով թափառող կենդանիների ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ուսումնասիրել միջազգային փորձն ու շահագրգիռ հասարակական կազմակերպությունների դիտարկումները և ներկայացնել առաջարկների ընդհանուր փաթեթ:

«Երևան քաղաքում թափառող կենդանիների խնդիրը շարունակում է մնալ օրակարգում: Ինչպես կենդանասերների, այնպես էլ քաղաքապետարանի հետաքրքրության շրջանակում է այս հարցին շուտափույթ և վերջնական լուծում տալը: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այս խնդրի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ է ծավալուն մոտեցում՝ սկսած օրենսդրական կարգավորումներից մինչև հասարակության շրջանում համապատասխան մշակույթի ձևավորում: Ուստի համագործակցությունը պետք է լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես նաև ոլորտի խնդիրներով հետաքրքրված միջազգային և տեղական կազմակերպությունների միջև: Թափառող շների զանգվածային ստերջացման ծրագիրը, ինչպես նաև մեծ քանակությամբ կացարանների կառուցումը, պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ, ինչը հնարավոր չէ իրականացնել քաղաքային բյուջեի շրջանակում:

Ընդ որում, պետք է հաշվի առնել մայրաքաղաքի օրակարգային այլ խնդիրները, որոնք հրատապ միջոցներ և լուծումներ են ակնկալում: Բացի այդ, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ միայն թափառող շների ստերջացմամբ հարցը չի կարող վերջնական լուծում ստանալ: Անհրաժեշտ է օրենսդրական մոտեցումներով կարգավորել նաև ընտանի կենդանիների խնամքի, բազմացման, նաև կենդանիների առևտրի ոլորտը: Բացի այդ, մայրաքաղաքում անհրաժեշտ է ընտանի կենդանիների զբոսանքի համար համապատասխան վայրեր ստեղծել, ինչը ևս մեծ ներդրումներ և բազմակողմանի լուծում պահանջող խնդիր է:

Հետևաբար, այս ուղղությամբ հանդես բերեք նախաձեռնողականություն և փորձեք ներգրավել միջազգային ներդրումներ՝ խնդրի հնարավոր լուծման նպատակով»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում