Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ խմբակցությունում գումարված խորհրդարանական քառյակի նիստը:
ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը նիստի ավարտից հետո տեղեկացրեց, որ եղել է երկու առաջարկ: ՀԱԿ խմբակցությունը առաջարկել է հավաքել 44 ստորագրություն և արտահերթ կարգով ԱԺ-ում քննարկել էլէներգիայի թանկացման պատճառները ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» կողմնակից են եղել խորհրդարանական լսումներ կազմակերպելու տարբերակին, որտեղ կհրավիրվեն ինչպես ՀԾԿՀ-ի, այնպես էլ ՀԷՑ-ի և էլեկտրաէներգիա արտադրող սեփականատերերը:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ հնարավոր է, որ իրենք իրականացնեն երկու մոտեցումներն էլ՝ լինեն խորհրդարանական լսումներ, այնուհետև ստեղծվի ժամանակավոր հանձնաժողով:






































