Իրանը հույս ունի նավթի արտահանումը վերադարձնել մինչպատժամիջոցային մակարդակի՝ էմբարգոյի հանումից 3 ամիս անց։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի նավթարդյունահանման հարցերով փոխնախարար Ռոքնեդին Ջավադին։
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ արտահանման այն մակարդակին, որը կար մինչ պատժամիջոցները»,- ասել է նա, ով նաև Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենն է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը մտադիր է Եվրոպա նավթ մատակարարել պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո։







































