«Բրենտֆորդ»-ի դեմ հանդիպմանը հաղթանակ տանելուց հետո «Միդլսբորո»-ի գլխավոր մարզիչ Աիտոր Կարանկան հայտարարել է, որ խաղից առաջ խորհրդակցել է Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ:
«Բնականաբար, Ժոզեն մեծ ազդեցություն է գործել ինձ վրա: «Բրենտֆորդ»-ի դեմ խաղից առաջ ես խորհրդակցել եմ նրա հետ: Մոուրինյոն միշտ հասանելի է ինձ համար»,- Tribalfootball-ը մեջբերում է Կարանկայի խոսքերը:
Հիշեցնենք, որ 2010-2013 թվականերին Կարանկան «Ռեալ»-ում աշխատել է Մոուրինյոյի մարզչական շտաբում:







































