Thursday, 02 05 2024
Կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութին նմանվող բուսական զանգվածներ
Թուրքիան դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրը. Bloomberg
20:30
Իրանի ԱԳ նախարարը և դեսպանը քննարկել են Թեհրան-Բեյրութ հարաբերությունները
Ծովագյուղում բացվեց մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոն
Սամվել Ղուկասյանն ազատվում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, քաղաքական երկխոսության և տարածաշրջանային հարցեր
Վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ
Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Արծիվի թևեր կոչվող հատվածում տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ
19:10
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
19:03
Ինտերնետն այլևս խնդիր չէ․ Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում
Վրաստանի իշխանությունները հրաժարվել են ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ բանակցություններից
18:50
ԱՄՆ-ն Ռուսաստանին մեղադրում է քիմիական զենք կիրառելու մեջ
18:40
Բրիտանիայում ձերբակալվել են առաջին միգրանտները՝ Ռուանդա արտաքսման համար
18:30
«Վրաստանի արևմտյան կողմնորոշումը վտանգված է». ԱՄՆ պետդեպ
Թել Ավիվում պատանդների ընտանիքները մայրուղի են փակել
18:10
ԵՄ-ը Լիբանանին 1 մլրդ եվրո կհատկացի բարեփոխումների համար
Սպիտակ տունը կլսի՞ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կոչը
Բաքուն, Տաշքենդն ու Աստանան կմիավորեն իրենց էներգահամակարգերը
17:40
Մակրոնը կրկնել է, որ չի բացառում Ուկրաինա զորքեր ուղարկելը
12 զինծառայող շարունակում է բուժումը. նրանք առաջիկայում դուրս կգրվեն
Զինվորական «Ուրալի» վթարի գործով զորամասի երկու պաշտոնյա է կալանավորվել
Առավոտը զարթնել-տեսել են՝ պատգամավոր են. չեն իմացել, որ ընտրվելու միակ ձևը քաղաքացու քվեն հայցելն է
17:30
Ուկրաինան անվտանգության մի քանի համաձայնագիր է պատրաստում. Զելենսկի
17:20
Կոլումբիան խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Իսրայելի հետ
17:10
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան ընկերությունների և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ Իսրայելին աջակցելու համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բուհ ընդունվելու նոր հնարվորություններ՝ Տավուշի շրջանավարտների համար․ 2026-ից ծրագիրը կընդլայնվի
Արդեն իրավիճակն այնպիսին է, որ հնարավորինս շուտ պետք է հանդիպել դեսպանների հետ

Ում գլուխը կթռնի, և ով ինչպես կհատուցի Սերժ Սարգսյանի պարտության դիմաց

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, առաջիկայում նախագահ Սերժ Սարգսյանն անդրադառնալու է այն խոշոր համայնքների ղեկավարներին, մարզպետներին ու այլ պաշտոնյաներին, որոնց ազդեցության տակ գտնվող տարածքներում ինքը պարտվել է: Խոսքը առաջին հերթին վերաբերում է քաղաքապետերին:

Բանն այն է, որ որոշ խոշոր ու փոքր քաղաքներում անցած տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին տեղի են ունեցել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որտեղ քաղաքապետեր են ընտրվել: Որոշ քաղաքներում քաղաքապետերը ավելի շատ ձայն են ստացել, քան փետրվարի 18-ին՝ Սերժ Սարգսյանը: Ստացվում է, որ այդ քաղաքապետերն աշնանը իրենց համար ավելի ջերմեռանդ են աշխատել, քան Սերժ Սարգսյանի համար: Այս թերացման համար էլ միգուցե նախագահը նրանց չների ու հրաժարականի հարց դնի:

Քաղաքապետերից բացի, տարբեր տարածքներում որոշակի ազդեցություններ ունեն նաև Հայաստանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ՝ մարզպետներ, նախարարներ, պատգամավորներ, դատախազ և այլն: Նրանք նույնպես որոշ պարզաբանումներ ու պատասխան պետք է ներկայացնեն Սերժ Սարգսյանին, թե ինչու չեն կարողացել իրենց հայրենի համայնքներում իր համար բավարար ձայներ ապահովել:

Եվ ահա, հայտնի է, որ նման համայնքներից են Հայաստանի երկրորդ և երրորդ քաղաքներ Գյումրին ու Վանաձորը: Հայտնի է նաև, որ Գյումրիում աշնանը երկարակյաց ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանի փոխարեն քաղաքապետ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Սամվել Բալասանյանը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն անձամբ է գյումրեցիներին կոչ արել ընտրել Ս. Բալասանյանին: Վերջինս ԲՀԿ-ում համարվում էր ՀՀԿ-ի մարդը և այդ պատճառով ներքին խնդիրներ ունեցավ իր կուսակցության ու նրա ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ: Բայց տարեվերջին, երբ Գ. Ծառուկյանը տեղի տալով իշխանությունների ճնշմանը՝ հայտարարեց, թե ԲՀԿ-ն նախագահի թեկնածու չի առաջադրելու և որևէ այլ թեկնածուի չի պաշտպանելու, Սերժ Սարգսյանը թուլացրեց լարվածությունը: Դրան զուգահեռ` ԲՀԿ-ն նույնպես սկսեց թուլացնել իր կոշտ դիրքորոշումը: Սակայն ընտրություններից մի քանի օր առաջ Գյումրի կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանի արարողակարգի աշխատողները խնջույքի ժամանակ Ս. Բալասանյանին թույլ չեն տվել նստել նախագահի սեղանի շուրջ` ուղղորդելով դեպի համայնքապետերի համար նախատեսված սեղանը, և նա վիրավորված դուրս է եկել: Միգուցե դա է եղել նաև պատճառը, որ Ս. Բալասանյանը թուլացրել է Սերժ Սարգսյանի համար ձայներ ապահովելու գործընթացը: Ս. Բալասանյանը աշնանը ստացել էր 27.500 ձայն, Սերժ Սարգսյանը դրանից 5-6 ամիս հետո՝ ընդամենը 3033 ձայն: Իհարկե, չի բացառվում, որ այստեղ խնդիրն այլ է, և դա վերաբերում է անձամբ Սերժ Սարգսյանին ու նրա նկատմամբ եղած դժգոհությանը: Բայց չէ՞ որ Ս. Բալասանյանն էլ նոր մարդ չէր, հայտնի էր որպես ՕԵԿ-ից դուրս եկած, ԲՀԿ մտած ու Սերժ Սարգսյանի աջակցությունը վայելող գործիչ:

Գյումրիի դեպքում շեշտվում է նաև այն հանգամանքը, թե մարզպետ Աշոտ Գիզիրյանը ոչ թե ծագումով Շիրակի մարզից է, այլ՝ Ղարաբաղից, և այդ իրողությունը, ասում են, թուլացնում է գյումրեցիների վրա մարզպետի ունեցած ազդեցությունը: Իհարկե, կա նաև այն հանգամանքը, որ Գյումրիում համեմատաբար ավելի ուժեղ է §Բարգավաճ Հայաստան¦ կուսակցության ազդեցությունը: Խորհրդարանական ընտրություններին էլ այդ կուսակցությունն էր Գյումրիում հաղթել: Ու հավանաբար Գ. Ծառուկյանը որոշել է Գյումրիում իր պատգամավոր Մարտուն Գրիգորյանին չպարտադրել Ս. Սարգսյանի համար ձայներ ապահովել: Մի հետաքրքիր դիտարկում ևս: Փոքր համայնքներում, ինչպես, օրինակ, Առինջ գյուղում, Գ. Ծառուկյանը բարձր տոկոս է ապահովել Սերժ Սարգսյանի համար, բայց մեծ համայնքներում խուսափել է դա անել:

Հաջորդը Վանաձոր քաղաքն է, որտեղ Սերժ Սարգսյանը ստացել է մոտ 5400 ձայն` այն դեպքում, երբ քաղաքապետ Սամվել Դարբինյանը ստացել էր 21.321 ձայն: Այս պարագայում արդեն մեջտեղում ԲՀԿ անդամ չկա: Այնտեղ թե մարզպետ Արթուր Նալբանդյանը, թե Սամվել Դարբինյանը ՀՀԿ անդամ են: Այնպես որ, առաջիկայում այս երկու պաշտոնյաները նույնպես իշխանություններին պետք է պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու է Վանաձորում Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրել:

Հրազդանում նույնպես նման իրավիճակ է: Այդտեղ աշնանը քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը: Հիշեցնենք, որ այդ քաղաքում առաջադրվել էր նաև ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը, ով բավականին ազդեցություն ուներ Հրազդանում: Այնտեղ շատ թեժ ընտրապայքար տեղի ունեցավ, և ընդդիմադիր գործիչների կարծիքով` եթե իշխանությունները չօգտագործեին իրենց վարչական լծակները և փող չբաժանեին, Սասուն Միքայելյանը կընտրվեր: Սակայն Արամ Դանիելյանը հաղթեց և ստացավ մոտ 13.000 ձայն: Մինչդեռ Սերժ Սարգսյանը ստացավ 9182 ձայն:

Նման քաղաքներից են նաև Եղվարդը, Դիլիջանը, Նոյեմբերյանը, Ապարանը, Արթիկը, Եղեգնաձորը և այլն: Օրինակ` Ապարանում քաղաքապետ Գոռ Աբրահամյանը ստացել էր 2871 ձայն, Սերժ Սարգսյանը՝ 930: Այն դեպքում, երբ Ապարանից են նաև ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ինչպես նաև պատգամավոր Վրեժ Մարկոսյանը: Ճիշտ է, Ա. Հովսեփյանի դեպքում կարող են պատճառաբանություններ ներկայացնել, թե գլխավոր դատախազը քաղաքական դեմք չէ և ընտրություններին չի կարող միջամտել, բայց մենք գիտենք, որ մեր իրականության մեջ այդպես չէ, և ՀՀ գլխավոր դատախազը նույնպես քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունի: Օրինակ` հենց նրա գործուն միջամտության արդյունքում նույն Ապարանի տարածաշրջանում Լյովա Խաչատրյանի փոխարեն առաջադրվեց և պատգամավոր դարձավ Վրեժ Մարկոսյանը:

Եվ այսպես, առաջիկայում վերը նշված քաղաքների ղեկավարներն ու ազդեցիկ դեմքերը պետք է Սերժ Սարգսյանին պարզաբանումներ ներկայացնեն, թե ինչու չկարողացան նրա համար հաղթանակ ապահովել: Չի բացառվում, որ այդ համայնքների ղեկավարները նաև այդ պատճառով հրաժեշտ տան իրենց պաշտոններին: Չէ՞ որ նրանք չեն կարողացել այնպես անել, որ ընտրողները գոհ լինեն իշխանություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում