Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Կգա՞ դաշնակցությունը Ազատության հրապարակ

«Ժառանգության» ներկայացուցիչներն ավելի ու ավելի հաճախ են խոսում արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ որպես իրադարձությունների զարգացման և որոշակի հանգուցալուծման հնարավոր տարբերակի մասին: Այս մոտեցումը «Ժառանգությունը» դեռ պաշտոնապես չի բարձրաձայնել, սակայն նկատելի է, որ որոշակի հակվածություն կա:

Այս տրամաբանության ներքո հետաքրքրական է «Ժառանգության» հանդիպումը ՀՅԴ-ի ներկայացուցիչների՝ Հրանտ Մարգարյանի և Արմեն Ռուստամյանի հետ: Իհարկե, հնարավոր են հանդիպումներ նաև այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ, առավել ևս, որ Րաֆֆի Հովհաննիսյանը միավորման կոչեր անում է, սակայն ՀՅԴ-ի պարագան որոշակիորեն այլ հետաքրքրություն է ներկայացնում:

Բանն այն է, որ ՀՅԴ-«Ժառանգություն» հնարավոր համագործակցության մասին դիտարկումներն ունեն տարիների պատմություն: Հայ-թուրքական արձանագրությունների ժամանակաշրջանում այս կուսակցությունները նույնիսկ բավական մարդաշատ և աղմկոտ «ոչ»-ի շարժում ծավալեցին: Այսինքն՝ կա նաև որոշակի նախադեպային օրինակ: Ավելին, խորհրդարանական ընտրություններից առաջ տեղեկություններ էին շրջանառվում ՀՅԴ-ի և «Ժառանգության» համատեղ մասնակցության հավանականության մասին, թեև հետո «Ժառանգությունը» մասնակցեց «Ազատ դեմոկրատներ»-ի հետ, այսինքն՝ այլ գաղափարական հարթության վրա: Սակայն այդ ամենը կարճ կյանք ունեցավ և ավարտվեց հայտնի հակասություններով: Իսկ ՀՅԴ-ն էլ սկսեց մասնակցել ՀԱԿ-ԲՀԿ ձևաչափին, որը, սակայն, նույնպես որևէ արդյունքի չբերեց, և ՀՅԴ-ն, ըստ էության, մնաց ձեռնունայն:

Այսօր Դաշնակցությունը հայտնվել է մարգինալացման առավել քան իրական վտանգի առջև, և չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցությունը կարող է դիտարկել որպես ելք այդ իրավիճակից, որպես այդ վտանգի չեզոքացում, առավել ևս, որ Դաշնակցությունը կարծես թե կորցրել է հույսերը նաև Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի մասով: Միևնույն ժամանակ, քոչարյանական թևը Դաշնակցությունում բավական թույլ գտնվեց:

Ի դեպ, հետաքրքրական է, որ Դաշնակցությունը միակն էր այսպես ասած՝ միասնական նախկին եռյակից, որ կոչ արեց իր ընտրողներին գնալ ու մասնակցել քվեարկությանը և ձայն չտալ իշխանության թեկնածուին: Այսինքն՝ ըստ էության կարելի է ասել, որ Դաշնակությունը օգնել է Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ժառանգություն»-Դաշնակցություն տանդեմին երևի թե դեմ չի լինի նաև Սերժ Սարգսյանը, որի ազդեցությունը ՀՅԴ-ի վրա ներկայումս բավական մեծ է, միևնույն ժամանակ էլ ՀՅԴ-ի ուժն այնքան չէ, որ խնդիրներ առաջացնի Սերժ Սարգսյանի համար: Ավելին, Սարգսյանը դեմ չի լինի ՀՅԴ-ն վերջնականապես կտրել ԲՀԿ-ից ու ՀԱԿ-ից: Այսինքն՝ նկատելի է, որ այստեղ կա քաղաքական շահերի որոշակի համընկնում՝ «Ժառանգություն», ՀՅԴ և Սերժ Սարգսյան, ինչը բավական իրատեսական է դարձնում «Ժառանգություն»-Դաշնակցություն համագործակցության հնարավորությունը, և դրան իշխանությունների առանձնապես չխոչընդոտելու տարբերակը:

«Ժառանգության» շահն այստեղ այն է, որ միանալով Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ՀՅԴ-ն նախ կարող է որոշակի թափ հաղորդել նրա հետընտրական շարժմանը՝ միևնույն ժամանակ, չլինելով շարժումը խլելու վտանգ, քանի որ Դաշնակցությունն այդ ռեսուրսները՝ Հովհաննիսյանի համեմատ, ի տարբերություն, օրինակ, ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի, չունի, և այդ տեսակետից Րաֆֆի Հովհաննիսյանի համար վտանգ չի ներկայացնում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում