ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանը նույնպես մասնակցում էր «Ալյանս» կուսակցության համագումարին: «Առաջին լրատվական»-ը Գրիգորյանից հետաքրքրվեց, թե նախկին կուսակից Տիգրան Ուրիխանյանին որքանով կհաջողվի իր հռչակած ծրագրերն իրագործել, առավել ևս, որ իրենք միասին անցել են իշխանափոխության ճանապարհը և տեսել, թե այն ինչպես տապալվեց:
«Կյանքը և ժամանակը ցույց տվեցին, թե դա ինչքանով էր հնարավոր… Էս պահի դրությամբ ոչ միայն «Այլանսի» հետ կապված, այլ ընդհանուր քաղաքական դաշտում մի փոքր կասկածամտությամբ եմ վերաբերվում, որ որևէ կուսակցության կհաջողվի այն իրականացնել»,- ասաց պատգամավորը:
Ավելին՝ մեր տեսանյութում:









































