IBM ընկերությունը անցյալ տարի ներկայացրել է աշխարհում առաջին Watson սուպերհամակարգիչը, որն ունակ է վերլուծել մթերքի կազմը և հնարել մինչ այդ մարդկությանը անհայտ բաղադրատոմսեր։ Այս տարի արդեն ընկերությունը լույս է ընծայել աշխարհում առաջին գիրքը՝ կազմված արհեստական ինտելեկտի կողմից՝ Cignitive Cooking with Chef Watson: Այս մասին գրում է Kedem-ը:
Գրքում բաղադրատոմսերի մեծ մասը կազմված է անսովոր համադրություններից, որոնք շատ համեղ են, քանի որ մթերքները շատ ընդհանուր բաղադրամասեր ունեն: Օրինակ՝ վիետնամական քյաբաբի բաղադրատոմսում առաջարկվում է համատեղել սնկերը և ելակը, իսկ կրեոլյան խինկալիներում՝ ոչխարի միսը ոստրեների հետ:
65 բաղադրատոմսից կազմված գիրքը կարելի է գնել 22 դոլարով:










































