Համացանցում հայտնվել են Թեյլոր Սվիֆթի Bad Blood տեսահոլովակի նոր պաստառները: «Մեղքերի քաղաք» ֆիլմի ոճով կատարված սև-սպիտակ նկարներում տպված են Քարլի Քլոսը, Ջեսիկա Ալբան, Մարտա Հանթն ու Քենդրիկ Լամարը: Իսկ բառացիորեն երկու ժամ առաջ, հրատարակվեց ամենաթարմ պաստառը Կառա Դելվինի հետ: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

Հետաքրքիր է, որ հայտնիներից յուրաքանչյուրն ինքն է ընտրել հերոսուհուն, ում կերպարով կներկայանա էկրանին: Տեսահոլովակը նկարահանել է հայտնի ամերիկացի տեսահոլովակ ստեղծող Ջոզեֆ Կանը: Պրեմիերան պլանավորված է մայիսի 17-ին, այն կցուցադրեն Billboard Music Awards արարողության ժամանակ:

Տեսնենք, թե ինչով կզարմացնի իր երկրպագուներին Սվիֆթը: Առայժմ տեսահոլովակը խոստանում է լինել իրոք տպավորիչ:


















































