Sunday, 05 07 2026
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

«Հայ ընտանիքն այսօր» խորագրով հանդիպում՝ Ընտանիքի միջազգային օրվա առթիվ

Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը «Հայ ընտանիքն այսօր» խորագրով վերլուծություն-սեմինարի էր հրավիրել Երևանի վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական, հանրակրթության ոլորտների բաժինների աշխատակիցներին, հոգեբանների, սոցիոլոգների, մանկավարժների։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը, Երևանի ավագանու անդամներ։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Երևանի քաղաքապետի տեղակալը ողջունել է ներկաներին ու շնորհավորել Ընտանիքի օրվա առթիվ։

«Ընտանիքի միջազգային օրվա առթիվ հայերս միմյանց շնորհավորելու հպարտություն իսկապես ունենք։ Գուցե այսօր բարձրաձայնենք վիճակագրական այնպիսի տվյալներ, որ փոքր-ինչ մտահոգիչ են և պատկան մարմինների հավելյալ ուշադրության կարիքն ունեն, սակայն, այնուամենայնիվ, հարափոփոխ աշխարհում, ի հպարտություն մեզ, փորձում ենք օրինակելի ընտանիքի կերպը պահպանել՝ լավագույնս գիտակցելով ընտանիքի արժեքը»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Սեմինարի ժամանակ ոլորտի մասնագետները ներկայացրել են զեկույցներ «Իրավիճակի գնահատում», «Հայ ընտանիքը ավանդականի և մոդեռնի խաչմերուկում», «Կնոջ իրավիճակը Հայաստանում. ձեռքբերումներ և զարգացման ուղիներ» թեմաներով։
Սեմինարի ավարտից հետո Երևանի թիվ 2 հատուկ դպրոցի սաները հանդես են եկել «Մշո հարսանիք» բեմականացմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում