Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է վաճառել Քրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերը: Այս մասին տեղեկացնում է 6 Cero-ն:
Այդ մասին Պերեսը տեղեկացրել է Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշին: Պերեսը նշել է, որ ակնկալում է Ռոնալդուի տրանսֆերի վաճառքից ստանալ 100 մլն եվրո:
Այնուամենայնիվ, այլ ակումբների հետ բանակցությունների մեկնարկի համար հեռանալու ցանկության մասին գործակալին պետք է հայտնի նաև Ռոնալդուն:
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 42 գոլով գլխավորում է ռմբարկուների ցուցակը:





































