Tuesday, 16 06 2026
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում
21:09
Թրամփը հայտարարել է, որ հնարավոր ամեն բան կանի ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու համար
Հայաստան-Սերբիա հարաբերությունների բացը լրացնել է պետք
20:50
Հորմուզի նեղուցով նավագնացությունը կիրականացվի առանց տուրքերի. Թրամփ
Ականատես եմ եղել ավտովթարի, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել․ Տիգրան Ավինյան
20:30
Թրամփը քննադատել է Իսրայելի գործողությունները Լիբանանում
«Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում լույս աշխարհ է եկել 2 նոր ձագ
20:10
Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք ստեղծելու հնարավորություն. Թրամփ
Փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 125 քրեական վարույթ
19:50
Իրականացվել են դաբաղի կանխարգելմանն ուղղված սիմուլյացիոն վարժանքներ
Կառավարությունում քննարկվել են անշարժ գույքի գրանցման ինստիտուտի բարեփոխումները
19:30
Զելենսկին բացառում է Մոսկվան այցը և նախազգուշացնում Պուտինին
Կիևում աշխարհահռչակ հայ ռեժիսորի տունը վնասվել է անօդաչուի հարվածից
19:17
Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները
Ֆիդանը կրկին Անկարան է առաջարկել որպես բանակցությունների վայր
ՔՊ-ն պետք է դիմի ՍԴ. իրական պատկերը պարզելու համար անհրաժեշտ է վերաքվեարկություն
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղարի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեի հետ: Ողջունելով հյուրին` Տարոն Մարգարյանը նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի միջև վերջին տարիներին ձևավորված փոխգործակցությունն իսկապես եղել է արդյունավետ: Քաղաքապետն առանձնակի կարևորել է Երևանում ֆրանկոֆոնիայի առաջխաղացմանը ցուցաբերվող մշտական աջակցությունն ու ասոցիացիայի կողմից ֆինանսավորված ծրագրերը, որոնք կյանքի են կոչվել Երևանի N 48 և 78 հիմնական դպրոցներում, Ավ. Իսահակյանի անվ. կենտրոնական գրադարանում, Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցում, Ղ. Սարյանի անվ. արվեստի, ինչպես նաև N 119 ավագ դպրոցներում:

«Երևանի քաղաքապետարանը, լինելով Ֆրանկոֆոն ընտանիքի անդամ, մեծ կարևորություն է տալիս ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությանը։ Ամեն տարի Երևանում իսկապես մեծ շուքով է նշվում ֆրանկոֆոնիայի միամսյակը, հատկապես քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կրթական և մշակութային հաստատություններում, և ես վստահ եմ, որ ձևավորված համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն կունենաք առաջիկայում նորանոր ոլորտներ ընդգրկել ու զարգացնել՝ ապահովելով արդյունավետ ծրագրերի շարունակականությունը», – ընդգծել է քաղաքապետը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի մշտական քարտուղար Պիեր Բայեն իր հերթին կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ ձևավորված փոխգործակցությունը` նշել է, որ այն արդյունավետ է, հաջողված ու հեռանկարային:

«Երևանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի համար, ինչում մենք բազմիցս ենք համոզվել: Երևանում իրականացվող ծրագրերին Ձեր կողմից ցուցաբերվող աջակցությունն ու հետևողականությունը հնարավորություն են տալիս մեր նախաձեռնությունների հաջող իրականացմանը: Մենք ևս պատրաստակամ ենք, պարոն քաղաքապետ, շարունակելու փոխգործակցությունը և ընդլայնելու գործակցության շրջանակները»,- նշել է Պիեր Բայեն:

Հանդիպման շրջանակում հաստատվել է առաջիկայում Նոր Նորքի կենտրոնական գրադարանում ֆրանկոֆոնիայի անկյուն ստեղծելու ծրագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում