Դորտմունդի«Բորուսիա»-ի ապագա գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հանդիպումներ է անցկացնում թիմի ֆուտբոլիստների հետ:
Տուխելը հանդիպել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ: Մարզիչը նշել է, որ ցանկանում է հաջորդ մրցաշրջանում Մխիթարյանին տեսնել թիմում: Տուխելը ներկայացրել է իր ֆուտբոլային փիլիսոփայությունը: Այդ մասին հայտնում է Goal.com-ը:
Հիշեցնենք՝ 41-ամյա մասնագետն ամռանը կգլխավորի դորտմունդյան ակումբը՝ փոխարինելով Յուրգեն Կլոպին:









































