«Ատլետիկո Պարանաենսե»-ի 19-ամյա կիսապաշտպան Նաթան դե Սոուզան պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ:
Ֆուտբոլիստն «ազնվականներ»-ին կմիանա հուլիսի 1-ից:
«Ուրախ եմ, որ կարողացել եմ միանալ Անգլիայի չեմպիոններին: Հուսով եմ, որ կկարողանամ օգնել «Չելսի»-ին և առաջընթաց գրանցել թիմի հետ»,- հայտարարել է Նաթանը:









































