Thursday, 02 07 2026
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեծ լավատեսություն է ներշնչում բիզնեսի վերակողմնորոշման արագությունը․ ՌԴ շուկան այլևս առաջնային չէ
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Լարսը բաց է 
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
08:50
Կոտ դ’Իվուարում ջրհեղեղներն առնվազն 59 մարդու կյանք են խլել
Ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Ռուսաստանի վերջին խոշոր հարձակման հետևանքով Կիևում առնվազն 10 մարդ է զոհվել
Երևանը դարձնելով միջազգային սպորտային կարևոր հարթակ
08:10
Նավթի գները նվազել են – 01/07/26
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
07:50
Դոհայում ավարտվել են ԱՄՆ-ի և Իրանի միջնորդավորված բանակցությունները
Երեխաները սովորել են շների հետ ճիշտ և անվտանգ հաղորդակցվելու կանոնները
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին

Անպատվաբեր դրամահավա՞ք, թե ՞ պատվաբեր ներդրում և թափանցիկ հաշվետվություն

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հանրակրթության մասին» ՀՀ Օրենքի 29-րդ հոդվածի համաձայն հանրակրթական դպրոցների տնօրեններից պահանջվում է ամեն տարի իրականացնել դպրոցի գործունեության ներքին գնահատում, որը պետք է ներկայացվի դպրոցի կառավարման, մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներին և հրապարակվի մինչև նոր ուսումնական տարվա սեպտեմբերի 5-ը: Հրապարակման ամենանպատակահարմար տեղը դպրոցի կայքէջն է, սակայն դրանք դրված չեն Yerevan.am կայքում, հետևաբար չեմ գտել ոչ մի հաշվետվություն, որտեղ կերևար, թե մասնավորապես դպրոցն ի՞նչ է ներկայացրել Կառավարության «Դպրոցի ներքին գնահատման չափորոշիչների» վերաբերյալ 03.09.2010թ. N1334-Ն որոշմամբ հաստատված կարգի 8 -րդ Թ կետի պահանջով ծնողների կողմից դրամական ներդրումների տարեկան չափի մասին:

Վերոնշյալ կարգի համաձայն կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ, հետևաբար այդ ցուցանիշը կբարձրացնի դպրոցի վարկանիշը, որում ցանկացած տնօրեն շահագրգռված է:

Ինձ հայտնի չէ որևէ դպրոց, որտեղ գործում է ծնողական հիմնադրամ և որին ծնողները մասնակցում են կամավորության սկզբունքով, որովհետև ծնողական ներդրման անունը պաշտոնյաները դրել են և արգելում են:

Ինձ հակադարձում են, թե ծնողները կամավոր ներդրում չեն անի: Երբեք համաձայն չեմ, ամեն ինչ կախված է տնօրենի կողմից դպրոցի ֆինանսական խնդիրները ներկայացնելու ճիշտ ձևակերպումից և ամենամսյա ազնիվ հաշվետվությունից: Եթե ծախսերի հաշվետվությունը ազնվորեն է ներկայացվում, ապա ծնողները վստահում ու կամավոր ամսեկան 200-300 դրամ ներդրումներ են անում:

Ծնողական հիմնադրամը տնօրինող խորհուրդը, որի անդամների նպատակը պետք լինի միա՛յն աշակերտների կրթության առավել բարձր մակարդակ ապահովելը և ո՛չ ավելին, պետք է յուրաքանչյուր ամիս ծնողական համայնքին ներկայացնի հաշվետվություն այն մասին, թե տնօրենն այդ ամսում ինչ ծախսերի առաջարկ է արել ծնողական խորհրդին և որ ծախսերն են հավանության արժանացել նրա կողմից ու իրականացվել: Սեփական փորձով համոզվել եմ, որ ծնողների իսկապես կամավոր մասնակցությունը դպրոցի կյանքին համագործակցության շատ լավ օրինակ է լինում թե’ ծնողների, թե’ աշակերտների համար:

Նման մասնակցությունը երկուստեք պարտավորեցնող է լինում: Ամսեկան հավաքված այդ գումարը շատ տարբեր տնտեսական հարցեր է լուծում, որոնք հաճախ առձեռն գումար են պահանջում տնօրենից, ինչպես նաև սովորողներին թատրոն, թանգարան տանելու կամ միջոցառումների համար տարբեր պարագաներ, նյութեր գնելու համար է ծառայում, որը միևնույն է հավաքվում է ծնողների կողմից և չգիտես ինչու անունը դրվում է «դրամահավաք»:
Փաստորեն, վերոնշյալ կարգի համաձայն մի կողմից կառավարության կողմից խրախուսվում է այն դպրոցը, որտեղ ծնողներն անում են դրամական ներդրումներ և այդ ցուցանիշը բարձրացնում է դպրոցի վարկանիշը, մյուս կողմից նույն կառավարությունը, ի դեմս ԿԳ նախարարի, Երևանի քաղաքապետի և մարզպետների, կատեգորիկ արգելում են ծնողական ներդրումները: Իհարկե իրավացիորեն ինձ կհակաճառեն ասելով, որ «ներդրում» և «դրամահավաք» բառերի նշանակությունը տարբեր է, առաջինը նույնացվում է կաշառքի հետ, որն իսկապես անթույլատրելի է, սակայն այդ պաշտոնյաները չեն նշում, որ արգելվում է քննությունների ընթացքը կազմակերպելու,  ատեստատները գրելու, դասավանդող ուսուցիչներին և տնօրեններին նվերներ անելու համար գումարներ հավաքելը , վերջին զանգից հետո ռեստորան գնալու թույլտվության (այս «հարկատեսակը» տնօրեններից մեկի նորամուծությունն է) կամ դրամահավաքի շատ տարածված տեսակ` աշակերտի բացակայությունների դիմաց գումար հավաքելը:

Այսպիսով, ինչպե՞ս վարվի դպրոցի տնօրենը, խրախուսի և կազմակերպի ծնողական հիմնադրամ ու դպրոցի ներքին գնահատման հաշվետվության մեջ ծնողների ներդրումների մասին հաշվետվություն ներկայացնի՞, թե՞` ոչ, սա հարց է, որի պատասխանն այսօր հայտնի չէ: Վստահ եմ շատ դպրոցների տնօրեններ և ես ակնկալում ենք ՀՀ կառավարության պարզաբանումը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում