Երևանում Մաշկաբանության և սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում երեկ կեսօրին արտակարգ դեպք է գրանցվել: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ աշխատակիցները տղամարդու դիակ են հայտնաբերել նկուղային հարկի աստիճանների տակ:
Նրանց ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները և որոշ ժամանակ անց պարզել դիակի ինքնությունը, սակայն մահվան հանգամանքները դեռ հայտնի չեն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախնական տեղեկություններով՝ 73-ամյա տղամարդը վայր է ընկել նկուղային աստիճանների մոտ և մահացել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, քննություն է կատարվում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոստիկանությունից հաաստատեցին տեղեկությունը, սակայն հրաժարվեցին այլ մանրամասներ հայտնել:









































