Թուրինի «Յուվենտուս»-ի հարձակվող Ալվարո Մորատան հայտարարել է, որ իրեն դուր չի եկել «Ռեալ»-ի երկրպագուների ընդունելությունը: «Արքայական ակումբ»-ի 22-ամյա սանը գրավել է մադրիդյան ակումբի դարպասը և Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր ապահովել իր թիմի համար:
«Ես անչափ գոհ եմ: Նախ շնորհակալ եմ մարզադաշտում գտնվեղ երկրպագուներին: Նրանց խոստանում եմ, որ ջանք չենք խնայի եզրափակչում հաղթանակ տանելու համար: Շատ բարդ է լինելու, բայց մենք կարող ենք նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Մեր ակումբը մրցաշարի եզրափակչին չի մասնակցել 12 տարի, սակայն շարունակել է պայքարել և ձգտել:
Ինչ վերաբերում է «աքրայական ակումբ»-ի երկրպագուների կողմից ինձ հասցեագրված սուլոցներին, ապա ինձ համար դժվար էր: Ես չեմ տոնել գոլս: Պարզապես, կատարել եմ աշխատանքս որպես «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ: Կարծում եմ` արժանի չէի նման վերաբերմունքի: Գոլս նվիրում եմ ընտանիքիս, ընկերուհուս և երկրպագուներիս, ովքեր միշտ ինձ հետ են: Ինչպես նաև գործակալիս, ով մեծ ջանքեր թափեց նախորդ ամռանը»,- Sport Mediaset-ը մեջբերում է Մորատայի խոսքերը:










































