Մեքսիկայի Չիուաուա նահանգում թմրամաֆիան թեթևշարժիչային ինքնաթիռ է խփել, ինչի հետևանքով զոհվել է 6 մարդ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։
Cessna ինքնաթիռը Սինալոա նահանգից ուղևորվում էր Չիուաուա՝ որպես աերոտաքսի։ Նշվում է, որ այդ շրջանում ընդհարումներ են տեղի ունենում «Խուարես» և «Սինալոա» կարտելների միջև ԱՄՆ-ում մաքսանենգութան երթուղիների վերահսկողության համար։
Նահանգի գլխավոր դատախազությունում հայտնել են, որ տեղի ունեցածի պատճառները պարզվում են։








































