Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարկո Ռոյսը, ով ստիպված էր եղել բաց թողնել Գերմանիայի առաջնության 32-րդ տուրի` «Հերտա»-ի դեմ (2:0) Հանդիպումը վնասվածքի պատճառով, այսօր մարզվել է թիմի ընդհանուր խմբում, տեղեկացնում է Sportal.de-ն:
Սպասվում է, որ Ռոյսը կարող է մասնակցել մայիսի 16-ին կայանալիք «Վոլֆսբուրգ»-ի դեմ հանդիպմանը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Ռոյսը մասնակցել է 18 հանդիպման, դարձել 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:









































