Իտալական «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդին համաձայնվել է երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի պաշտոնական կայքը:
Ըստ նոր պայմանագրի` Իկարդին «Ինտեր»-ում հանդես կգա մինչև 2019 թվականը: Մաուրոն իտալական թիմում կստանա տարեկան 4 մլն եվրո:
Գործարքի պաշտոնական հայտարարությունը տեղի կունենա մի քանի օր անց:
Հիշեցնենք, որ արգենտինացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր Լոնդոնի «Չելսի»-ին:








































