Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տոմաս Մյուլլերն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի հետ դիմակայության վերաբերյալ:
«Մենք հիանալի էինք խաղում առաջին խաղակեսում, սակայն երկու սխալ թույլ տվեցինք պաշտպանության գծում և շատ անփույթ էինք հարձակումների ժամանակ: Ցավալի պարտություն է»,- ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը մեջբերում է Մյուլլերի խոսքերը:
Հիշեցնենք` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ խաղում մյունխենցիները սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության են հասել «Բարսելոնա»-ի նկատմամբ, սակայն երկու խաղերի արդյունքում «կապտանռնագույններ»-ն ավելի ուժեղ էին: Ընդհանուր 5:3 հաշվով «Բարսելոնա»-ն եզրափակչի ուղեգիր է նվաճել:








































