Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր կարծիքն է հայտնել թիմի` Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճելու վերաբերյալ:
«Մենք երջանիկ ենք, քանի որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր նվաճելու մեծ ցանկություն ունեինք: Սակայն մեր նպատակն անփոփոխ է` նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը»,- Facebook-ի իր էջում գրել է Մեսսին:
Հիշեցնենք` մրցաշարի կիսաեզրափակչում «կապտանռնգույններ»-ն առավելության են հասել Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ:







































