Հյուսիսային Կորեայում գնդակահարել են պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Հարավային Կորեայի հետախուզական ծառայության տվյալներով՝ գնդակահարվել է Հեն Են Չոլը՝ Հյուսիսային Կորեայի զինված ուժերի հրամանատարը:
Ինչպես նշվում է, զինվորական հրամանատարին մահապատժի ենթարկելու պատճառն այն է, որ նա քնել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինի մասնակցությամբ նիստին:







































