Այսօր, առավոտյան ժամը 05.40-ին, Վիեննա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել 31-ամյա Արշակ Ա.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 26-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր փաստաթղթերի կեղծման մեղադրանքով:
Կատարվում է քննություն:









































