Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին հրապարակել է իր առաջին անձնական թվիթը, թեև նախկինում նա խոստովանել է, որ ատում է Twitter-ը, հայտնում է The Telegraph-ը:
Ինչպես հիշեցնում է թերթը, Չառլզի ու Դիանայի կրտսեր որդին ասել էր, թե Twitter-ը համարում է ներխուժում անձնական կյանք: Երևի թե Հարրին փոխել է իր կարծիքը, ասվում է հոդվածում:
Քենինգսթոնի պաշտոնական միկրոբլոգում արքայազնը հրապարակել է լուսանկար, որում նա պատկերված է Նոր Զելանդիայի ռեգբիի հավաքականի մարզիկ Ռայան Կրոտիի հետ:
30-ամյա Հարրին նրա հետ այցելել էր Նոր Զելանդիայի Կրայստչերչ քաղաքի մարզասրահ:
Այդպիսով, ինչպես նշում է թերթը, արքայազն Հարրին դարձել է Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ամենաբարձրաստիճան անդամը, որն օգտագործում է Twitter:









































