Ավստրիայի փոստային ծառայությունը սկսել է իր աշխատակիցներին քաղցրեղեն հյուրասիրել, որոնց օգնությամբ ենթադրվում է, որ փոստատարները կկարողանան պաշտպանվել կատաղած շների հարձակումներից, գրում է TheLocal.at-ը:
2014թ. ծառայության 47 աշխատակից պարտականությունների կատարման ժամանակ ենթարկվել է հարձակումների: Ներկայումս ավստրիական ընկերություններից մեկը տարեկան գրեթե 10 տոննա շան բլիթներ կմատակարարի:
Շնատերերը հավանության են արժանացրել փոստային ծառայության գաղափարը՝ համարելով, որ դա «լավ գաղափար» է:









































