Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը բացառել է, որ ֆուտբոլիստը կարող է փոխել ակումբային գրանցումն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Բեյլի ծառայություններով հետաքրքրված են բազմաթիվ ակումբներ: Սակայն հաջորդ մրցաշրջանը նա կանցկացնի «Ռեալ»-ում: Մենք անգամ չենք դիտարկում նրա տեղափոխության տարբերակը: Գարեթը ցանկանում է խաղալ հենց «Ռեալ»-ում»,- նշել է գործակալը:
Հիշեցնենք` Բեյլին իրենց թիմի կազմում ցանկանում են տեսնել Լոնդոնի «Չելսի»-ն, «Մանչեսթեր Սիթի»-ն, «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:






































