Sunday, 05 07 2026
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ
13:45
Bloomberg. Հորմուզի նեղուցում օմանյան երթուղով նավարկությունը հասել է նվազագույնի
Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ․ նահագահ
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է. Ալեն Սիմոնյան
12:45
Թրամփի հետ քննարկել ենք ռազմաճակատում առկա իրավիճակը․ Զելենսկի
Թող Սահմանադրությունը շարունակի ծառայել որպես մեր պետականության հուսալի հենարան. ՍԴ նախագահ
12:15
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Սպասվում են տեղումներ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Սահմանադրական ոգին ՀՀ-ում ուժեղ է և հաստատուն․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ բուհերը մասնակցում են Վիշեգրադյան կրթական ծրագրերին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վիշեգրադյան միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Կարլա Վյուրստերովային: Հիմնադրամի տնօրենը ներկայացրել է Վիշեգրադյան հիմնադրամի կողմից իրականացված և առաջիկայում նախատեսված բուհական մագիստրոսական և դոկտորական կրթաթոշակային նախագծերը, որոնք միտված են անդամ և համագործակցող երկրների միջբուհական կապերի զարգացմանը:

Նախարար Ա. Աշոտյանը շեշտելով, որ Հայաստանի բուհերը ուսանողական շարժունության և միջազգային փոխանակման ծրագրերի ասպարեզում վերջին տարիներին մեծ փորձ են կուտակել, վստահություն է հայտնել, որ համագործակցությունը Վիշեգրադյան քառյակի անդամ երկների / Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա/ բուհերի հետ արդյունավետ կլինի:

Օգտագործելով առիթը՝ նախարարը նաև տեղեկացրել է, որ այս շաբաթ Երևանում տեղի է ունենալու Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քաղաքական ֆորումը, որին ներկա են գտնվելու տարբեր երկրներում կրթության ոլորտի պատասխանատուներ և պատվիրակություններ:

Կ.Վյուրստերովան, տեղեկացնելով, որ հանդիպումներ է ունեցել Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունների ղեկավարների հետ՝ նշել է, որ ՀՀ բուհերը բավական ակտիվ մասնակցության հայտեր են ներկայացրել, որոնցից մասնավորապես ԵՊՀ առաջարկությունները դրական երաշխավորություններ են ստացել:

Հիմնադրամի տնօրենը նաև տեղեկացրել է, որ Վիշեգրադյան կրթական ծրագրում մեծ է հետաքրքրությունը հատկապես հասարակական-քաղաքական և գյուղատնտեսական մասնագիտությունենրի նկատմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում