Եվս մեկ ծանրակշիռ ապացույց այն բանի, որ գիշերը ուտելը շատ վնասակար է օրգանիզմի համար: Այս անգամ գիտնականները օրինակ են բերում վատ ատամները: Որպեսզի ատամներն առողջ մնան, իսկ ժպիտը գեղեցիկ լինի, գիտնականները խորհուրդ են տալիս խնամքի հետ մեկտեղ ուշադրություն դարձնել նաև ուտելու ռեժիմին: Կոպենհագենի համալսարանի փորձագետները հաստատում են, որ գիշերային ժամերին ուտելը հանգեցնում է ատամների հիվանդությունների, դրանց թափվելուն:
Ատամների համար քայքայիչ գործոն է թքարտադրության ինտենսիվության տարբերությունը օրվա ընթացքում: Եթե ցերեկը այն ուժեղանում է, ապա քնած ժամանակ թուլանում է: Այսպիսով, ուտելիքի մնացորդն ավելի երկար է մնում բերանում, որն էլ ուժեղացնում է քաղցր և թթու ուտելիքների և հյութերի անբարենպաստ ազդեցությունը, հայտնում է cosmo.com.ua-ն:












































