Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Դանիել Կարվախալն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Վալենսիա»-ի դեմ (2:2) խաղից հետո ընդգծել է, որ թիմը հնարավորություն ուներ հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ, տեղեկացնում է Tutto Mercato-ն:
«Մենք երկու սխալ գործեցինք, որի պատճառով պատժվեցինք: «Ռեալ»-ը գերազանցում էր «Վալենսիա»-ին: Մենք կարող էինք հաղթել մրցակցին, սակայն «Վալենսիա»-ի դարպասապահը փայլուն գործեց:
Հիմա մենք պետք է կենտրոնանանք «Յուվենտուս»-ի դեմ խաղի վրա: Մեր երկրպագուները կլինեն թիմի 12-րդ խաղացողը»,- հայտարարել է Կարվախալը:






































