Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան վնասվածքի պատճառով 2 ամիս շարքից դուրս մնալուց հետո Ա Սերիայի 36-րդ տուրում կայացած «Կալյարի»-ի հետ խաղում (1:1) վերադարձավ խաղադաշտ ու գոլի հեղինակ դարձավ:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը նշել է, 52 օրվա դադարից հետո առայժմ լիովին պատրաստ չէ խաղալ:
«Խաղադաշտ վերադարձա 52 օրվա դադարից հետո: Առայժմ 100 տոկոսով պատրաստ չեմ խաղալ: Օրեր առաջ ցավեր էի զգում, բայց այժմ ամեն ինչ կարգին է»,- Պոգբայի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուս»-ը մայիսի 13-ին արտագնա խաղ է անցկացնելու «Ռեալ»-ի հետ:






































