Հելսինկիում ապրիլի 13-ին կայացած Բարձրագույն վերահսկիչ մարմինների համաշխարհային կազմակերպության /INTOSAI/ Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի նիստում Հայաստանը դարձել է վերոհիշյալ հանձնաժողովի լիիրավ անդամ : Նիստին մասնակցել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը : ՎՊ նախագահը առաջարկել է INTOSAI Առանցքային Ազգային ցուցանիշների հանձնաժողովի հաջորդ նիստը անցկացնել Հայաստանում:
INTOSAI հանձնաժողովը հիմնադրվել է 2007թվականին, որի նպատակն է բարձրացնել հանրության վստահությունը, բարձրագույն վերահսկիչ մարմինների աշխատանքների արդյունավետությունը, թափանցիկությունը և կոռւպցիայի դեմ պայքարի մակարդակը:
Հանձնաժողովի դերը կարևոր է նաև ազգային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և ՀՀ բարձրագույն վերահսկիչ մարմնի միջազգային ճանաչման և հեղինակության բարձրացման համար:
Հանձնաժողովի անդամ երկրներն են ` Հայաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ավստրիան, Բուլղարիան, Չինաստանը, Դանիան, Ֆինլանդիան, Հունգարիան, Իսրայելը, Իտալիան, Ղազախստանը, Լատվիան, Լիտվան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պակիստանը, Լեհաստանը, Սլովակիան, Շվեյցարիան, Ուկրաինան և ԱՄՆ:











































