Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Մեհդի Բենատիան հավատում է, որ թիմը կարող է հաղթահարել կատալոնական «Բարսելոնա»-ի արգելքն ու դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:
Կիսաեզրափակչի առաջին խաղն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով` 3:0 հաշվով:
«Դժվար կլինի, եթե չհավատանք մեր հաջողությանը: Մեր կազմում կան գերազանց ֆուտբոլիստներ, և ես վստահ եմ, որ ի զորու ենք ավելի լավ խաղալ:
Եթե արագ գոլ խփենք, կարող ենք հետ բերել կորցրածը: «Բավարիա»-ն ի զորու է «Բարսելոնա»-ին հաղթել 4:0 հաշվով»,- հայտարարել է Բենատիան:










































